«Վերելք» ներկայացման ողջ հասութը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին
Մշակույթ
17:55 24/10/2020
Հայաստան

«Վերելք» ներկայացման ողջ հասութը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 24-ին ժամը 18։00-ին կներկայացնի Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացումը:

Գլխավոր դերում՝ Վարդան Պետրոսյան, բեմադրող ռեժիսոր՝ Անի Համել։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այն ուժի, ամրության ու լինելիության մի հզոր կոչ է, որը միասնական է պահում թիկունքը։ «Վերելքով» կարող է մաքրվել մարդկային հոգին և միտքը։

Ներկայացումը հանդիսատեսի դատին է հանձնվել հոկտեմբերի 23-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում:

Հոկտեմբերի 26-ին և 27-ին, ժամը 19։00-ին այն կներկայացվի նաև Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Ներկայացումների ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Placeholder