Վերջապես զբաղվեք Հայաստանում խաղաղության հարցով. Ալեքսիս Օհանյանը՝ ԱՄՆ կառավարությանը
Քաղաքական
10:55 24/10/2020
Տարածաշրջան

Վերջապես զբաղվեք Հայաստանում խաղաղության հարցով. Ալեքսիս Օհանյանը՝ ԱՄՆ կառավարությանը

«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Եթե իրական հրադադար չլինի, մի շարք դժբախտություններ տեղի կունենան»,- ինստագրամյան իր էջում նման հայտարարություն է արել ամերիկահայ գործարար, «Reddit եւ Initialized Capital» ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

Նա Ամերիկայի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջապես զբաղվել Հայաստանում խաղաղության հարցով։ 

«Ես կոչ եմ անում ԱՄՆ-ի կառավարությանը, որպեսզի դատապարտեն դիկտատորական Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա, կիրառեն սանկցիաներ եւ պարտադրեն անհապաղ հրադադար հաստատել։ Թեև պատերազմն արդեն շաբաթներ է տևում, բայց ԱՄՆ-ն ոչինչ դեռ չի ձեռնարկել. ԱՄՆ-ն` այն երկիրը, որը ջերմորեն ընդունել է իմ` ցեղասպանությունից փրկված  նախապապերին»,-նշել է Օհանյանը:

Placeholder
Վերջապես զբաղվեք Հայաստանում խաղաղության հարցով. Ալեքսիս Օհանյանը՝ ԱՄՆ կառավարությանը