Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան իր 1200 լեռնային հատուկ նշանակության զորքերը տեղափոխել է Բաքու, այնուհետև՝ արցախյան ճակատ
Թուրքիայից 1200 հատուկ ջոկատայիններ տեղափոխվել են Արցախյան ճակատ: yerkir.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Ստամբուլում @wargonzo նախագծի աղբյուրները:
«Անկարան իր 1200 լեռնային հատուկ նշանակության զորքերը թուրքական Քուրդիստանից տեղափոխել է Բաքու, այնուհետև ռազմաճակատ: Նրանք գործում են Արցախի լեռնային տեղանքում: Թուրքիայից ժամանած մասնագետները ստիպված էին փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն կարողանում դիմակայել լեռներում Արցախի աշխարհազորայինների հետ ուղղակի բախմանը: Սա առաջին հերթին վերաբերում է հարավային ճակատին և Ջաբրաիլ (Մեխակավան՝ խմբ.)-Հադրութ ուղղությանը», - գրում է նախագիծն իր թելեգրամյան ալիքում։