Ադրբեջանցիները ահաբեկիչներից խլում են նաև հեռախոսները
Քաղաքական
18:21 25/10/2020
Տարածաշրջան

Ադրբեջանցիները ահաբեկիչներից խլում են նաև հեռախոսները

«Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։ Բոլորս հասկանում ենք դա ինչի համար է կատարվում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական կողմը հրապարակել էր սիրիացի վարձկանների հեռախոսազրույցների հատվածներ, որտեղ նրանք պատմում էին, թե ինչպես են հայերը ոչնչացնում իրենց, և ինչ բարդ է հայերի դեմ պատերազմելը։

Նրանք, հեռախոսզրույցների ընթացքում նաև հայտնում էին միմյանց, որ օրերով քաղցած են մնում, վիրավորներն էլ՝ անտեսված են, բոլորը ռազմաճակատում մեռնում են, իսկ մարմինները մնում են ընկած։
 

Placeholder
Ադրբեջանցիները ահաբեկիչներից խլում են նաև հեռախոսները