Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1928 նոր դեպք
Տարածաշրջան
11:22 25/10/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1928 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1928 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 28 431 դեպք: Ապաքինվել է ևս 604 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է  10 767:

Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 8 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 201:

1tv.ge-ն գրում է, որ կարանտինի ռեժիմում գտնվում է 4 112 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 3 766 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 2 268:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

 

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1928 նոր դեպք