25.10.2020. Կորոնավիրուսի 2314 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:05 25/10/2020
Հայաստան

25.10.2020. Կորոնավիրուսի 2314 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2314 նոր դեպք: Առողջացել է 207 մարդ: Մեկ օրում մահացել է 27 մարդ, որց 4-ը, ըստ առողջապահության նախարարության, պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ),   62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին),  44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77837 դեպք, որոնցից 50908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով: Մահվան ևս 337 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 377340 թեստավորում:

Placeholder