Ինչպես է տարածվում կորոնավիրուսը
Աշխարհում
12:26 25/10/2020
Աշխարհ

Ինչպես է տարածվում կորոնավիրուսը

Ամբողջ աշխարհում դիմակները դարձել են մարդկանց համար սովորական ատրիբուտ. համարվում է, որ դրանք թույլ են տալիս ինչ որ չափով  կանխել կորոնավիրուսի տարածումը։  Եվրանյուզի հաղորդմամբ, բայց քանի որ  սպառնալիքն անտեսանելի է, դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա աշխատում։

Ճապոնացի հետազոտողների մի խումբ կիրառել է Fugaku  գերհամակարգիչ՝  մոդելավորելու և ցույց տալու վիրուսային մասնիկների շարժը, երբ մարդը խոսում է առանց դիմակի, երգում կամ հազում:

«Եթե մենք հստակ ցույց տանք, թե ինչպես ճիշտ կարող է վիրուսը տարածվել և այն կիսել ամբողջ աշխարհի հետ, ապա միգուցե մարդիկ կկարողանան ինքնուրույն պատկերացնել սպառնալիքի լրջությունը և գիտական տեսանկյունից մտածել, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել»,- ասել է հետազոտական թիմի ղեկավար պրոֆեսոր  Մակոտո Ցուբոկուրը։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ջրի բարձր խոնավությունը հանգեցնում է աէրոզոլի փոքր մասնիկների քանակի ավելացմանը: Եվ տարբեր պաշտպանիչ սարքեր համեմատելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ դիմակներն ամենաարդյունավետն են, բայց անհրաժեշտ է դրանք ճիշտ օգտագործել:

Նշվել է նաև սոցիալական հեռավորության պահպանման արդյունավետությունը:

Placeholder
Ինչպես է տարածվում կորոնավիրուսը