Խաղաղ ցույց Բաթումիում՝ ի աջակցություն Հայաստանի
Քաղաքական
16:36 25/10/2020
Տարածաշրջան

Խաղաղ ցույց Բաթումիում՝ ի աջակցություն Հայաստանի

«Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել»,- գրում է «Ալիք»-ը:

Ըստ աղբյուրի, ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:

«Ալիք» Մեդիայի հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է՝  երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ.

«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումիից, այլև Քոբուլեթիից, Գուրիայից ու Աջարիայի շրջանի այլ քաղաքներից»։

 

Placeholder
Խաղաղ ցույց Բաթումիում՝ ի աջակցություն Հայաստանի