Թշնամին գիշերվա ընթացքում շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը
Քաղաքական
09:22 25/10/2020
ԼՂՀ

Թշնամին գիշերվա ընթացքում շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:

Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:

Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:

Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չկան:

Placeholder
Թշնամին գիշերվա ընթացքում շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը