Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝  Թուրքիայի դեսպանատան մոտ
Քաղաքական
18:27 25/10/2020
ԼՂՀ

Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան մոտ

Ֆրանսիայում ապրող հայերն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել՝  ընդդեմ արցախյան շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի։

«Հայերն այսօր» ֆեյսբուքյան էջը բողոքի ցույցից լուսանկարներ է հրապարակել։

Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր Արցախում զոհված հայ զինծառայողների անունները։

Ավելի վաղ ևս ֆրանսահայերը իրականացրել են ակցիաներ։ Հոկտեմբերի 16-ին էլ նրանք Փարիզից ավտոերթով եկել ու փակել էին Ֆրանսիա-Բելգիա միջպետական մայրուղին։

Placeholder
Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան մոտ