«Իմամ Զաման» մեխանիկական բրիգադին Իրանում հանձնարարել են ապահովել Խոդաաֆարինի անվտանգությունը
Քաղաքական
15:11 25/10/2020
Տարածաշրջան

«Իմամ Զաման» մեխանիկական բրիգադին Իրանում հանձնարարել են ապահովել Խոդաաֆարինի անվտանգությունը

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը, ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադը տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին: 

Parstoday-ը գրում է, որ ըստ ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադի  տեղեկատվական կայքի, հեղափոխական գվարդիայի ցամաքային ուժերն ավելի վաղ  տեղակայվել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին:

Ըստ այս հաղորդման՝  տանկերն ու ռազմական տեխնիկան տեղակայվել են Խոդաաֆարին և Ջուլֆա շրջանների բնակիչների անվտանգությունն ապահովելու  և  հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով անվտանգություն հաստատելու նպատակով:

ԻՀՊԿ  անդամներից մեկը հայտարարել է. «ԻՀՊԿ  ցամաքային ուժերին հանձնարարվել էր պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և Խոդաաֆարինի անվտանգությունը»։

 

Placeholder
«Իմամ Զաման» մեխանիկական բրիգադին Իրանում հանձնարարել են ապահովել Խոդաաֆարինի անվտանգությունը