Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անմահացել է կոնսերվատորիայի ուսանող, տաղանդաշատ Գոռ Թումանյանը
Արցախյան ռազմաճակատում ծավալված մարտական գործողությունների ժամանակ անմահացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը։
Armenian National Music ֆեյսբուքյան էջում ներկայացված է նրա կատարումներից մեկը՝ «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»։
Երեք շաբաթ առաջ տարածված մի տեսանյութում նա արդեն զինվորների հետ ավտոբուսում է, կատարում է «Մեր անունն է հայկական բանակ» երգը, նրան ընկերակցում են ընկերները։
2018 թ. տաղանդաշատ երիգիչը Թուրքիայից վերադարձել է գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակով։
«Իր սկիզբը սկսվել է հաղթանակով, շարունակվում է արդեն հաղթանակով։ Մեծ հույս ու շանսեր է տալիս մեզ, որ ապագայում կլինի լավ երգիչ»,- դեռ 2018-ին «Երկիր այսօրին» ասել էր Գոռի ուսուցչուհին։ Գոռն էլ Լա Սկալայում երգելու մասին էր երազում: