«Սարի նման կանգնած, ամեն ձև պատրաստ ենք». առաջնագծից
Քաղաքական
12:17 26/10/2020
ԼՂՀ

«Սարի նման կանգնած, ամեն ձև պատրաստ ենք». առաջնագծից

«Մինչև վերջին պահն էլ կռվելու ենք, նպատակը հաղթանակն է, հաղթելու ենք»,- Արցախի ՊԲ պատրաստած տեսանյութում խոստանում են ռազմաճակատ մեկնող կամավորները։

Նրանք նշում են՝ վճռական են տրամադրված. սա հայ ազգի համար կենաց ու մահու պայքար է, և իրենք պետք է գիտակցեն դա։

«Սա բոլորիս խնդիրն է, բոլորս միասին պետք է մեր հողը պաշտպանենք...

Մարտական ենք տրամադրված, պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանելու, պահպանելու մեր հողը, մեր հայրենիքը...

Սարի նման կանգնած, ամեն ձև պատրաստ ենք, մեր ժողովուրդը կհասկանա...

Զորքի մոտ ենք, ամեն ինչ անում ենք, որ դուխաթափ չլինեն։ Բոլորս էլ նույն համոզմունքն ունենք ՝ պետք է բոլոր դժվարություններին դիմանանք, ջախջախենք թշնամուն և դրանով պաշտպանենք մեր ապրելու, գոյություն ունենալու իրավունքը...»,- ասում են առաջնագծի պահապանները։

Placeholder
«Սարի նման կանգնած, ամեն ձև պատրաստ ենք». առաջնագծից