Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա
Սպորտ
14:51 26/10/2020
Հայաստան

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը: Այս մասին հայտնում է  Հայաստանի  ֆուտբոլի ֆեդերացիան: 

Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:

Այսպիսով, Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա:

Placeholder
Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա