Նկարիչ Համազասպ Մխիթարյանի գործերը դրվել են աճուրդի՝ հանուն Արցախի
Մշակույթ
21:46 26/10/2020
Աշխարհ

Նկարիչ Համազասպ Մխիթարյանի գործերը դրվել են աճուրդի՝ հանուն Արցախի

Հայ նկարիչ Համազասպ Մխիթարյանի (Ամուզա) աշխատանքները ներկայացվել են «Art For Armenia» բարեգործական աճուրդին, իսկ աշխատանքների վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նկարչի դուստրը ՝ Լիա Մխիթարյանը:

«Հայրիկի «Թափառող նկարիչներ», «Պարողները», «Մայրություն» ստեղծագործությունները մասնակցում են «Art For Armenia» բարեգործական աճուրդին:
Աշխատանքների վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՝ Հայաստանի ամենամեծ հիմնադրամին, որը 1992 թվականից ի վեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացրել է ավելի քան 1300 նախագիծ ՝ կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և գյուղական համայնքների զարգացման ոլորտում:

Աճուրդին կարող եք մասնակցել հոկտեմբերի 24-ից։

Հորս աշխատանքներից բացի, կան այլ երկրներից ժամանած այլ նկարիչների ավելի քան 200 աշխատանքներ: Միացե՛ք»: - գրել է նա՝ հրապարակելով նաև աշխատանքների հղումները։

 

Hamuz (Hamazasp Mkhitaryan) Папины работы "Бродячие артисты", "Танцовщицы", "Материнство" участвуют в благотворительном...

Опубликовано Lía Mkhitaryan Понедельник, 26 октября 2020 г.

 

 

Placeholder
Նկարիչ Համազասպ Մխիթարյանի գործերը դրվել են աճուրդի՝ հանուն Արցախի