ՄԱԿ-ը նախազգուշացրել է COVID-19-ի կեղծ դեղերի և պատվաստանյութերի վտանգի մասին
Առողջություն
12:53 26/10/2020
Աշխարհ

ՄԱԿ-ը նախազգուշացրել է COVID-19-ի կեղծ դեղերի և պատվաստանյութերի վտանգի մասին

Կազմակերպված հանցավորությունը շատ ակտիվ է կորոնավիրուսի կեղծ դեղեր և պատվաստանյութեր արտադրելու հարցում: Ռիա նովոստիին ասել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ  գործադիր տնօրեն Գադա Վալին:

Նա հայտնել է, որ Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացրել է կառավարություններին այն վտանգավոր դերի մասին, որը կարող է ունենալ կազմակերպված հանցավորությունը կեղծ դեղեր արտադրելու մեջ, պատվաստանյութերի բիզնեսում` օգտվելով դեղերի պակասից, երբ տարբեր երկրներում մարդիկ փորձում են պատվաստանյութ ստանալ:

«Կառավարությունները, հիվանդանոցները և տարբեր կազմակերպություններ շտապում են գնել պաշտպանական սարքավորումներ, և պահանջարկը մեծ է, ուստի կեղծ դեղեր և կեղծ անհատական պաշտպանության սարքավորումները ռիսկ են, և հենց այստեղ է կազմակերպված հանցավորությունն ակտիվություն դրսևորում: Մենք ակնկալում ենք, որ դրանք ակտիվ կլինեն պատվաստանյութերի մշակման ողջ ընթացքում»,- նախազգուշացրել է Վալին:

Placeholder