Քաղաքագետ. Հրադադարը անհրաժեշտ է զենքերը մաքրելու ու լիցքավորելու համար
Քաղաքական
10:26 26/10/2020
Հայաստան

Քաղաքագետ. Հրադադարը անհրաժեշտ է զենքերը մաքրելու ու լիցքավորելու համար

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.

«Հրադադարարը և զինադադարը հաստատելը չեն խնդրում, աղերսում, մուրում, այն պարտադրում են:

Եթե չես կարողանում պարտադրել, ապա պետք է հասկանալ, որ այն որևէ մեկը քո փոխարեն չի անի:
Նախկինում դեպքեր եղել են, երբ հակառակորդը մուրացել է զինադադար, ու մենք, այս կամ այն հանգամանքից և հատկապես միջնորդների հորդորի ու ռեսուրսների սակավության գործոնից ելնելով, գնացել ենք դրան:

Սակայն հարձակողական մարտավարություն, կորցնելու ոչինչ չունեցող ու ռազմաճակատում հաջողություններ ունեցող հակառակորդը, սովորաբար, հակված չէ հրադադար/զինադադարի:
Եվ դա տրամաբանական է:

Հրադադար/զինադադարը անհրաժեշտ է զենքերը մաքրելու ու լիզքավորելու համար»։

Placeholder