Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշումը Ալիևի և Էրդողանի վրա՝ այս պատերազմը դադարեցնելու համար․ Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշումը Ալիևի և Էրդողանի վրա՝ Արցախում պատերազմը դադարեցնելու համար:
«Երեկ ես խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ Արցախում հրադադարի ռեժիմի ապահովման ջանքերի և Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին:
ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշումը Ալիևի և Էրդողանի վրա՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,- թվիթերում գրել է Ադամ Շիֆը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ գիշերին հայտնի դարձավ նոր՝ ԱՄՆ միջնորդությամբ երրորդ հումանիտար հրադադարի համաձայնության մասին, որը պետք է ուժի մեջ մտներ առավոտյան ժամը 8-ին, որը սակայն, Ադրբեջանը կրկին խախտեց՝ ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ բացելով Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
Իսկ մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Yesterday, I spoke with Armenia’s foreign minister, @ZMnatsakanyan, about the efforts to secure a ceasefire in Artsakh, and Azerbaijan and Turkey’s continued deadly aggression.
— Adam Schiff (@RepAdamSchiff) October 25, 2020
The United States must keep up the pressure on Aliyev and Erdogan to end this war.