Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաև խաղաղ բնակավայրերում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն թշնամին հրադադարի ռեժիմն արդեն մի քանի անգամ խախտել է: