ՀՀ ՊՆ կարևորում է ԿԽՄԿ միջնորդրությամբ ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը
Քաղաքական
11:05 26/10/2020
Հայաստան

ՀՀ ՊՆ կարևորում է ԿԽՄԿ միջնորդրությամբ ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:

«Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:

Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ձեռք բերված  պայմանավորվածությամբ՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն թշնամին հրադադրի ռեժիմն արդեն մի քանի անգամ խախտել է: 

 

Placeholder
ՀՀ ՊՆ կարևորում է ԿԽՄԿ միջնորդրությամբ ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը