Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
Քաղաքական
18:35 26/10/2020
Հայաստան

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունից։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Placeholder
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ