ՊՆ. Ոտնձգությանն ի պատասխան հայկական կողմն արդեն իսկ դիմել է գործողությունների
Քաղաքական
11:56 27/10/2020
Հայաստան

ՊՆ. Ոտնձգությանն ի պատասխան հայկական կողմն արդեն իսկ դիմել է գործողությունների

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է.

«ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Պաշտպանության նախարությունը տեղեկացրեց, այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»,-ասված է ՊՆ տարածած հայտարարության մեջ։

 

Placeholder
ՊՆ. Ոտնձգությանն ի պատասխան հայկական կողմն արդեն իսկ դիմել է գործողությունների