«ՌազմԻնֆո»-ն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում սիրիացի վարձկանների ապացույցներ է հրապարակել
Քաղաքական
21:41 27/10/2020
Հայաստան

«ՌազմԻնֆո»-ն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում սիրիացի վարձկանների ապացույցներ է հրապարակել

«Ռազմինֆո»-ն ներկայացնում է  Ադրբեջանում Սիրիայից վարձկանների և դրանց՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) մեջ ընդգրկելու մասին ևս մեկ ապացույց:

Idlib Post-ում հրապարակած լուսանկարում պատկերված են զինված մարդիկ՝ Ադրբեջանի ՊՍԾ համազգեստներով։ Ըստ աղբյուրի՝ Սիրիայից վարձկաններ են: Նկարներում երևում է, որ նրանք սափրված չեն, ինչը վկայում է այն մասին, որ ՊՍԾ ծառայողներ չեն։

Աղբյուրը գրում է՝ դատելով լուսանկարից՝ դրանք արվել են ՊՍԾ զորամասում, քանի որ հետևում երևում է ՊՍԾ-ին բնորոշ պատի ստենդ: Ավելին` հենց այդ ստենդից նախկինում ցուցադրվել էր ՊՍԾ Հորադիզի սահմանապահ զորամասի մասին հեռուստառեպորտաժներում։

«Սիրիայից վարձկանները Ադրբեջանի ՊՍԾ համազգեստով նկարվել էին ստենդի մոտ: Պարզել ենք, որ այդ ստենդը հատուկ է Ադրբեջանի ՊՍԾ զորամասներին, ավելին՝ նույն ստենդից կա Ադրբեջանի ՊՍԾ Հորադիզի սահմանապահ զորամասում, որի դիմաց ավելի վաղ մենք տեղորոշել էինք այլ վարձկանների:

Նկարի աջ մասում ՊՍԾ համազգեստով վարձկաններն են, որոնց հետևի ֆոնին երևում է ստենդը: Աջ մասում՝ Հորադիզի սահմանապահ զորամասի պատի ստենդն է»։




Աջ կողմում ՊՍԾ համազգեստով Սիրիայից վարձկաններն են:
Ձախում՝ ՊՍԾ Հորադիզի զորամասի պատի ստենդը:

Placeholder
«ՌազմԻնֆո»-ն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում սիրիացի վարձկանների ապացույցներ է հրապարակել