«Լեոն» կմրցի Դանիայի չեմպիոնի հետ
Սպորտ
18:28 27/10/2020
Հայաստան

«Լեոն» կմրցի Դանիայի չեմպիոնի հետ

Հոկտեմբերի 27-ին՝ ՈւԵՖԱ գրասենյակում, կայացել է  ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի չեմպիոն «Լեոն» կմրցի դանիական «Գենտոֆտե» ակումբի հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ից 29-ն ընկած ժամանակահատվածում՝ Դանիայում»,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder