Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանացի գիտնականները պարզել են, որ COVID-19 հիվանդների ավելի քան 80 տոկոսն ունեն D վիտամինի պակաս։ Ավելին, տղամարդկանց շրջանում այն ավելի տարածված է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հետազոտությունը հրապարակված է Journal of Clinical Endocrinology & Metabolism- ում:
Բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ մարդիկ, հատկապես տարեցները, վիտամին D- ի պակաս ունեն: Բացի այդ, վերջերս շատ հրապարակումներ են եղել COVID-19 համաճարակում վիտամին D-ի կարևոր դերի մասին, որն ապահովում է մարմնի դիմադրությունը կորոնավիրուսի նկատմամբ:
Իսպանացի բժիշկ գիտնականները որոշել էին պարզել, արդյոք D վիտամինի ցածր մակարդակը կարող է ռիսկի գործոն հանդիսանալ COVID-19 հիվանդության համար, և արդյո՞ք դա ազդում է հիվանդության ծանրության վրա: