Գեներալ Միքայել Արզումանյանը 22 տարեկանում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
11:00 27/10/2020
Տարածաշրջան

Գեներալ Միքայել Արզումանյանը 22 տարեկանում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել. Տիգրան Աբրահամյան

«Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանակ ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։

ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում։

Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։

Անցել է հայկական զինուժի ամենատարբեր հրամանատարական պաշտոններով։

Հաջողություն մեր բանակին, փառք մեր բոլոր մարտիկներին»,- նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։
 

Placeholder
Գեներալ Միքայել Արզումանյանը 22 տարեկանում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել. Տիգրան Աբրահամյան