Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով կմեկնի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա․ Իրանի ԱԳՆ
Քաղաքական
16:34 27/10/2020
Տարածաշրջան

Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով կմեկնի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որպես Իրանի հատուկ բանագնաց, կմեկնի  Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների համար՝  նպատակ ունենալով նպաստել հակամարտության լուծման Իրանի նախաձեռնությանը: Այս մասին գրում է Irna գործակալությունը։

Այսօր Խաթիբզադեն ասել է, որ Արաղչին պետք է նպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության լուծման նախաձեռնությանը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Արաղչին ժամանել էր ադրբեջանա-հայկական հակամարտության գոտուն սահմանակից տարածքները:

Placeholder
Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով կմեկնի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա․ Իրանի ԱԳՆ