Թուրքիայի համար նախատեսված ամերիկյան F-35-երը կտրվեն Հունաստանին
Քաղաքական
16:54 27/10/2020
Տարածաշրջան

Թուրքիայի համար նախատեսված ամերիկյան F-35-երը կտրվեն Հունաստանին

Հունաստանի ռազմաօդային ուժերի զինանոցում կհայտնվի ամերիկյան F-35 կործանիչներ։ Ամենակարևորը, սակայն, այն է, որ F-35 ինքնաթիռներից վեցը, որոնք «ներկված կլինեն կապույտ և սպիտակ գույներով», ի սկզբանե նախատեսված են եղել Թուրքիայի համար:

Ավելի ստույգ, ըստ «Estia» թերթի, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջերս Հունաստան կատարած այցի ընթացքում քննարկվել և համաձայնեցվել է 20 F-35 ինքնաթիռների մատակարարումը, որոնցից վեցը ձեռք կբերվեն 2022 թվականին և կառաքվեն ֆրանսիական առաջին վեց Rafale կործանիչների հետ միասին։ Այս մասին գրում է Greek City Times-ը։

Ըստ Estia-ի, ԱՄՆ-ը Հունաստանին է վաճառում Թուրքիայի կողմից պատվիրված F-35-երը  «կառավարություն-կառավարություն» գործընթացներով:

ԱՄՆ-ի արձագանքը Անկարայի կողմից ռուսական S-400-ների գնմանն ու վերջերս փորձարկմանը չի սահմանափակվում Հունաստան F-35 ինքնաթիռների առաքմամբ, այլ նաև նրանց` Թուրքիայում ՆԱՏՕ-ի միջուկային Ինջիրլիք բազան Կրետե տեղափոխելու հնարավորությամբ: Նշվում է, որ հարցն արդեն պաշտոնապես քննարկվում է ԱՄՆ Սենատի կողմից:

Placeholder
Թուրքիայի համար նախատեսված ամերիկյան F-35-երը կտրվեն Հունաստանին