ՌԴ ԳՇ նախկին աշխատակից․ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի բանակի հետ միասին 3 օրում կարող են ջարդել Ադրբեջանի զորքերին
Քաղաքական
14:35 28/10/2020
Տարածաշրջան

ՌԴ ԳՇ նախկին աշխատակից․ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի բանակի հետ միասին 3 օրում կարող են ջարդել Ադրբեջանի զորքերին

Երեւանն ունի բավարար հիմքեր ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներից օգնություն խնդրելու՝ ադրբեջանական հարձակումները կանխելու համար: Այսպիսի տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ, ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովը: Այս մասին գրում է argumenti կայքը։

Սիվկովը նշել է, որ ՀԱՊԿ պայմանագրի չորրորդ կետը թույլ է տալիս Հայաստանին աջակցություն ստանալ: Փորձագետի կարծիքով, եթե Մոսկվան միջամտի հակամարտությանը, ապա Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ղարաբաղյան բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջարդել Ադրբեջանի զինված ուժերին:

Սիվկովը նշել է նաև, որ Հայաստանը կարող էր Ռուսաստանի Դաշնությունից հետախուզական տվյալներ ստանալ ադրբեջանական զորքերի դիրքերի վերաբերյալ, ինչը հնարավորություն կտար հաջողությամբ հարվածներ հասցնել։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ ինտերնետում հայտնվել է ղարաբաղյան ստորաբաժանումների կողմից վարձկան ահաբեկիչների ոչնչացման տեսանյութ, որոնք Բաքվի կողմից են կռվում:
 

Placeholder
ՌԴ ԳՇ նախկին աշխատակից․ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի բանակի հետ միասին 3 օրում կարող են ջարդել Ադրբեջանի զորքերին