Կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները
Քաղաքական
11:30 28/10/2020
Տարածաշրջան

Կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

Կոնգրեսական Ջիմի Գոմեսը  իր թվիթերի էջում գրում է, որ կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները:

«Պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերն, ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ»,- գրել է Ջիմի Գոմեսը:

Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում:

Placeholder
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները