Արցախի երեխաների խաղաղության կոչը համայն աշխարհին
Մշակույթ
12:27 28/10/2020
ԼՂՀ

Արցախի երեխաների խաղաղության կոչը համայն աշխարհին

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսահոլովակ արցախցի երեխաների կատարմամբ։ 

Նա գրել է․

«Գեղեցիկ և ուժեղ երգ արցախցի երեխաների կատարմամբ:

«Պիտի ապրենք, ապրենք և արարենք՝ հանուն կյանքի, հանուն սիրո, խաղաղության,
Պիտի ապրենք, ապրենք և պայքարենք՝ ընդդեմ չարի, կամքով արի, ուժով բարի»...

«Պիտի ապրենք» երգի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Էդգար Գյանջումյան, խոսքը՝ Աիդա Գյանջումյանի:  Կատարում են՝ արցախի երեխաները, խմբավար՝ Լուիզա Գրիգորյան: Ձայնագրվել է Հանրային Ռադիոյի ձայնագրման ստուդիայում:

Հանրային ռադիոյի կայքը գրել է, որ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը արդեն մի քանի օր է Երևանում է։ Եկել է, ինչպես ինքն է ասում, տեսնելու, թե իր երեխաները ոնց են տեղավորվել, ինչպես են։ Տպավորություններն անքան շատ էին, որ շուտով դարձան նոր երգի բառեր, իսկ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն էլ գրեց երաժշտությունը։

«Արցախի ժողովուրդը այնքան կամք ունի։ Անհնար է ստեղծել ինչ-որ զենք, որով հնարավոր կլինի ոչնչացնել Արցախի ժողովրդին։ Արցախում ապրում են լեռնային ոգով տոգորված, ապրելու մեծ ցանկություն ունեցող, իրենց արմատներին կառչած ժողովուրդ»,- ասում է Աիդա Գյանջումյանը։

«Սա կոչ է, որ եկեք խաղաղ ապրենք, եկեք արդար ապրենք։ Ես հավատում եմ որ այս կոչը տեղ կհասնի, խաղաղություն կլինի, և երեխաները կապրեն իրենց ազատ, պայծառ  հայրենիքում։ Այս կոչին ականջալուր չլինելը չի կարող անհետևանք մնալ»,- նշում է կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։

Placeholder
Արցախի երեխաների խաղաղության կոչը համայն աշխարհին