Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարը Թուրքիայի իշխանությունների զայրույթն է առաջացրել
Քաղաքական
11:05 28/10/2020
Աշխարհ

Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարը Թուրքիայի իշխանությունների զայրույթն է առաջացրել

Ֆրանսիայի և Անկարայի միջև հակամարտությունը սրվում է: Վեստի.ռու-ն գրում է, որ Թուրքիայի նախագահի վարչակազմը դատապարտել է ֆրանսիական երգիծական Charlie Hebdo  շաբաթեթերի շապիկին արված Էրդողանի ծաղրանկարը: Ռիա նովոստիի հաղորդմաբ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը այն համարում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակամահմեդական ծրագրի» պտուղները:

Միևնույն ժամանակ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Անկարան իր սադրանքներով անցնում է բոլոր սահմանները: Անգամ ֆրանսիական ընդդիմությունը հանդես է եկել նախագահ Մակրոնին սատարելու օգտին:

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա աջ ձեռքում սառը խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է աղախնի զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ զվարճասեր է»:

Վերջերս Փարիզի արվարձանում ուսուցչի դաժան սպանությունից հետո Էմանուել Մակրոնը խոստացել էչ «Ֆրանսիայում իսլամը ազատել օտար ազդեցությունից»: Սա մահմեդական շատ երկրներում զանգվածային բողոքների առիթ էր հանդիսացելՄակրոնի դեմ:


 

Placeholder
Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարը Թուրքիայի իշխանությունների զայրույթն է առաջացրել