Արցախցի երեխաների համար միջոցառում՝ ֆուտբոլի ակադեմիայում
Սպորտ
20:13 28/10/2020
Հայաստան

Արցախցի երեխաների համար միջոցառում՝ ֆուտբոլի ակադեմիայում

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ, Արցախից ժամանած երեխաների համար ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպել էր ֆուտբոլային փոքրիկ միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

Երեխաները և «Գանձասար-Կապան-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստները, բաժանվելով խմբերի, անցկացրին տարբեր խաղեր։ Միջոցառման ավարտին Արցախցի երեխաները ստացան նվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից: Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում:

 

Placeholder