Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վահրամ Պողոսյան. Ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը:
Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հիշեցնենք, որ այսօր թշնամին թիրախավորել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակետը:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանը թիրախավորել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նմշանակության օբյեկտներ: Կան բազմաթիվ ավերածություններ:
Մայրաքաղաքում մի ամբողջ թաղամաս է վնասվել: Այստեղ կիրառվել է ռազմական ավիացնիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ:
Նախնական տվյալներով տուժածներ չկան: