Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը
Քաղաքական
14:44 28/10/2020
ԼՂՀ

Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանությունից նախարարությունից քիչ առաջ հայտնել էին, որ հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը:

Մասնավորապես հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին և քաղաքամայր Ստեփանակերտին: Թշնամական ուժերի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

 

 

Placeholder
Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը