Արտակ Բեգլարյան. Այսօր ամենաագրեսիվ օրն է Ստեփանակերտի համար
Իրավունք
13:01 29/10/2020
Հայաստան

Արտակ Բեգլարյան. Այսօր ամենաագրեսիվ օրն է Ստեփանակերտի համար

Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր միկրոբլոգում  գրել է.

«Ադրբեջանը մի քանի ժամ ուժեղ հարվածներ է հասցնում Ստեփանակերտին, տասնյակ հրթիռներ արդեն խոցվել են։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ, կան ավերածություններ։ Մանրամասները ճշտվում են։ Հավանաբար այս պատերազմի ընթացքում սա ամենաագրեսիվ օրն է Ստեփանակերտի համար»։

Ավելի ուշ նա ներկայացնում է, թե ինչ ինտենսիվությամբ է Ադրբեջանը հարվածում Արցախի մայրաքաղաքին։

«Նորից ու նորից Ադրբեջանն այնպես ուժեղ  ու ինտենսիվ է  հարվածում Ստեփփանակերտին, որ անհնար է յուրաքանչյուր դեպքի մասին թվիթ անել, չենք կարող պատկերացում կազմել տուժածների ու ավերածությունների մասին։
Մի հավատացեք միջազգային հանրության ուժին ու կամքին։
Վստահեք Արցախի բանակին։
Ուզում եմ՝ հանցագործները պատժվեն»,-գրել է նա։

Թվիթերում իր հետևորդներին Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև, թե ինքն անձամվ ինչու է պահանջում դադարեցնել պատերազմը։

«Ես մեծացել եմ առանց հայրիկի, որը սպանվել է 1993-ին։
Ես կարցրել եմ իմ տեսողությունը 1995-ին։
Ես իմ շուրջբոլորը ողբերգությունների ականտես եմ։
Տեսնում եմ ինձ պես որբացած երեխաների։
Վստահ եմ, որ մարդկային արյունից ոչ ոք չի շահում, բացառությամբ բռնապետերը։
Համոզված եմ, որ ամեն մարդ արժանի է խաղաղության»։

Placeholder
Արտակ Բեգլարյան. Այսօր ամենաագրեսիվ օրն է Ստեփանակերտի համար