Թշնամին ռազմական ավիացիա է կիրառել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱԻՊԾ
Քաղաքական
18:06 29/10/2020
ԼՂՀ

Թշնամին ռազմական ավիացիա է կիրառել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ լուսաբացին հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։

Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։

Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։

Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։

Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։

Placeholder
Թշնամին ռազմական ավիացիա է կիրառել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱԻՊԾ