ԱԱԾ-ն՝ Հրազդանի ՋԷԿ-ի  թիրախավորման վերաբերյալ ադրբեջանական լուրերի մասին
Քաղաքական
20:35 29/10/2020
Հայաստան

ԱԱԾ-ն՝ Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ ադրբեջանական լուրերի մասին

Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ  ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»։

Placeholder
ԱԱԾ-ն՝ Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ ադրբեջանական լուրերի մասին