Տիգրան Աբրահամյան. «Բայրաքթարներ»-ի խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ են փոխանցում
Քաղաքական
09:43 29/10/2020
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. «Բայրաքթարներ»-ի խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ են փոխանցում

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«ՊԲ ՀՕՊ ուժերը հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն են խոցել։

Վերջին շրջանում այս տիպի ԱԹՍ-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ են փոխանցում։

ԱԹՍ-ների դերն այս պատերազմում բավականին մեծ է և ըստ այդմ՝ դրանց դեմ էֆեկտիվ պայքարը բավականին մեծ ազդեցություն ունի պատերազմական գործողությունների և դրա հետագա ընթացքի վրա»։

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց՝ քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել։

Placeholder
Տիգրան Աբրահամյան. «Բայրաքթարներ»-ի խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ են փոխանցում