Մագոմեդ Մուսալովը վիրահատությունից հետո վերադարձել է Երևան
Սպորտ
20:15 29/10/2020
Հայաստան

Մագոմեդ Մուսալովը վիրահատությունից հետո վերադարձել է Երևան

Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստը վիրահատությունից հետո կրկին միացել է թիմին: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

Մագոմեդ Մուսալովը, ով «Լոռիի» դեմ խաղում վնասվածք էր ստացել, հոկտեմբերի 22-ին բարեհաջող վիրահատվել է Մյունխենում։ Նա արդեն վերադարձել է Երևան։

«Բարև բոլորին, ցավոք սրտի, ես վնասվածք էի ստացել և վիրահատվել Գերմանիայում։ Շնորհակալ եմ ակումբին ինձ օգնելու և աջակցելու համար։ Ես վերադառնում եմ Երևան, որտեղ կշարունակեմ վերականգնողական փուլը։ Պետք է շատ աշխատեմ ինձ վրա, որպեսզի հնարավորինս արագ վերադառնամ»,- ասել է Մագոմեդ Մուսալովը։

 

Placeholder