ՊԲ-ն ոչնչացրել է թշնամական հերթական «Բայրաքթարը». Արցախի ՊՆ
Քաղաքական
09:06 29/10/2020
Հայաստան

ՊԲ-ն ոչնչացրել է թշնամական հերթական «Բայրաքթարը». Արցախի ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը,  Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:

 

Placeholder
ՊԲ-ն ոչնչացրել է թշնամական հերթական «Բայրաքթարը». Արցախի ՊՆ