Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՀ ՊՆ. Ադրբեջանը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկա պահին թշնամական ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը:
«Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»-զգուշացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։