Ստեփանակերտում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ», կան վիրավորներ
Քաղաքական
09:41 29/10/2020
ԼՂՀ

Ստեփանակերտում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ», կան վիրավորներ

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

Placeholder
Ստեփանակերտում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ», կան վիրավորներ