Եվս 25 վարձկանների դիեր են ուղարկվել Սիրիա
Քաղաքական
17:43 29/10/2020
Տարածաշրջան

Եվս 25 վարձկանների դիեր են ուղարկվել Սիրիա

Լեռնային Ղարաբաղում սպանված 25 վարձկանների մարմինները հոկտեմբերի 28-ին ուղարկվել են Սիրիա։ Նման տեղեկատվություն հոկտեմբերի 28-ին հրապարակել է Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնը՝ ավելացնելով, որ կենտրոնի ակտիվիստների փոխանցմամբ մարմինները տեղափոխվել են հենց երեկ Հալեպի հյուսիսային մասում գտնվող Հուր Քիլիս ռազմական սահմանով։

Նշվում է, որ սեպտեմբերի վերջից ի վեր, երբ Թուրքիայի կառավարությունը սիրիացի վարձկաններին ուղարկել է առաջին գիծ՝ Ադրբեջանի ղեկավարությամբ կռվելու Հայաստանի դեմ, սպանված վարձկանների թիվը հասել է 217-ի։ Նրանցից 163-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում։

Կենտրոնը վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ վերջին օրերին ևս 300 կռվող է ուղարկվել Ադրբեջան։ Թուրքիան ջանքեր է գործադրում նոր վարձկաններ ուղարկելու համար, քանի որ նրանցից շատերը հրաժարվում են մեկնել ու կռվել Ադրբեջանում։

Նշվում է, որ բացի մեծ կորուստները, հրաժարվելու պատճառներից մեկը կապված է հավատքի հետ։ Սիրիացիները իմանալով, որ ադրբեջանական ուժերը շիական համայնքից են, անմիջապես վերադարձել են, չհաշված վատ պայմանները։

Կենտրոի հրապարակած տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար ուղարկվել է 2 350 վարձկան, նրանցից 320-ը վերադարձել են այն բանից հետո, երբ հրաժարվել են վճարել։
 

Placeholder
Եվս 25 վարձկանների դիեր են ուղարկվել Սիրիա