ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերության մեջ հայտված ևս 5 հայ զիծառայողների մասին տեղեկություններ
Իրավունք
18:20 29/10/2020
Հայաստան

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերության մեջ հայտված ևս 5 հայ զիծառայողների մասին տեղեկություններ

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը: Այս մասին  հայտնում են ՄԻԵԴ-ում հայ զինծառայողների շահերը ներկայացնող իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը:

«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ», - ասված է Սիրանուշ Սահակյանի ու Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարությունում:

Placeholder
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերության մեջ հայտված ևս 5 հայ զիծառայողների մասին տեղեկություններ