Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լրագրողներին դիտավորյալ թիրախավորող հարձակումները ռազմական հանցագործություններ են․ ԵԽ պլատֆորմի գործընկեր կազմակերպություններ․
Եվրոպայի խորհրդի ժուռնալիստիկայի խթանման և լրագրողների անվտանգության պլատֆորմի ներքո գործընկեր մի շարք հայտնի կազմակերպությունները հրատապ և խոր մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի ներսում զինված հակամարտության մասին լրատվամիջոցների աշխատողների վնասվածքների ու վնասի շարունակական ռիսկերի վերաբերյալ:
Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ մտահոգված են, որ հակամարտության մեջ ներգրավված պետական մարմինների կողմից սահմանված են կամայական սահմանափակումներ ու անհարկի միջամտություն լրագրողների աշխատանքին, որը խանգարում է անկախ ռեպորտաժի միջոցով հասարակությանը տեղեկացնելու լրագրողների կարողությանը: Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին հիշեցնում են իրենց ստանձնած պարտավորությունների և իրենց կողմից տրված երաշխիքների մասին՝ հակամարտության և լարվածության պայմաններում լրագրողների պաշտպանության վերաբերյալ։
«Լրագրողները և ԶԼՄ-ների այլ աշխատողներ, որոնք գործում են զինված հակամարտության գոտիներում, պետք է վերաբերվեն և պաշտպանվեն որպես քաղաքացիական անձինք, և նրանց թույլատրվի կատարել իրենց աշխատանքն ինքնուրույն և առանց ավելորդ միջամտությունների: Լրագրողներին, որպես քաղաքացիական անձանց, դիտավորյալ թիրախավորող հարձակումները ռազմական հանցագործություններ են: Բոլոր պետությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի վերջ տրվի նման հանցավոր գործողությունների անպատժելիությանը
Հակամարտության և լարվածության պայմաններում լրագրության ազատ և անկաշկանդ իրականացումը հատկապես կարևոր է հասարակության լայն զանգվածների և անձանց տեղեկացված լինելու իրավունքը պաշտպանելու և պետական մարմինների գործողությունները գնահատելու ունակությունը պաշտպանելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։