Ո՞ւր եք հայեր․ Լիոնում գիշերը հարյուրավոր թուրք ազգայնականներ դուրս են եկել հայեր գտնելու
Իրավունք
10:16 29/10/2020
Աշխարհ

Ո՞ւր եք հայեր․ Լիոնում գիշերը հարյուրավոր թուրք ազգայնականներ դուրս են եկել հայեր գտնելու

Ֆրանսիայի Լիոն քաղաքի Վիեն կոմունայում գիշերը հարյուրավոր թուրք-ազգայնականներ դուրս են եկել փողոցներ՝ հայեր գտնելու ու  «պատժելու համար», իբր ի պատասխան նախօրեի առավոտյան հայերի կողմից թուրքերին ծեծելու։

Թուրքերը գոչում են «ուր եք հայե՞ր», «մենք այստեղ ենք»․․։

Այս մասին տեսանյութ ու հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ոստիկանների անկախ միությունը։ Տեսանյութում հնչում են կրակոցների ձայներ։

«Այս գիշեր Վիենում թուրքերը պատժիչ արշավախումբ էին ղեկավարում՝ որոնելով քաղաքում հայերի: Նրանք հարձակվում էին ոստիկանության անձնակազմի վրա։ Մեր գործընկերները ևս մեկ անգամ ցուցաբերեցին սառնասրտություն և քաջություն 150 գերհուզված անհատների առջև»,-ասվում է հայտարարության մեջ, հավելելով, որ տուժածներ չկան։

«Ուժը պետք է մնա Հանրապետության օրենսդրությանը և ոստիկանությանը»,-ասում է միությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին երբ հայերը փակել էին Լիոնի ճանապարհը, մի քանի թուրքեր մուրճերով, դանակներով, փայտերով հարձակվել էին ճանապարհը փակած ու խաղաղ ցույց անող հայերի վրա՝ նրանց պատճառելով վնասվածքներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։

 

Placeholder
Ո՞ւր եք հայեր․ Լիոնում գիշերը հարյուրավոր թուրք ազգայնականներ դուրս են եկել հայեր գտնելու