Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք
Տարածաշրջան
11:10 30/10/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 37263 դեպք: Ապաքինվել է ևս 2 906 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 19810:

Կորոնավիրուսից մահացել է ևս 12 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 285:

Կարանտինի ռեժիմում է մնում 3 070 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 200-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 2 324 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 709  դեպք, ապաքինվել՝ 2 075 պացիենտ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք