Ինչու կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ տվյալներ այլևս չեն հրապարակվում
Առողջություն
12:17 30/10/2020
Հայաստան

Ինչու կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ տվյալներ այլևս չեն հրապարակվում

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման պահից  առողջապահության նախարարությունն  իրավիճակի մասին տվյալներ ներկայացնելիս՝ հաղորդում էր նաև վարակից մահացած անձանց սեռն ու տարիքը։

Սակայն արդեն երկու օր է տվյալները ներկայացնելիս մահացածների սեռն ու տարիքը չի նշվում։ Panorama.am-ը դիմեց առողջապահության նախարարություն՝  մեկնաբանություն ստանալու, թե ինչով է պայմանավորված կոնկրետ այդ տվյալների չհաղորդումը։

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ  այս փուլում ուղղակի նպատակահարամար չէ տարիք, սեռ, ուղեկցող հիվանդություններ նշել։

«Հավաքվում է  այդ ամենը,  անհրաժեշտության դեպքում, ոչ հիմա,  կտրամադրվի այդ տվյալները»,- նշեց նա։

Կորոնավիրուսի մասին վերջին հրապարակումներից Panorama.am-ը նկատել էր, որ կա վիրուսից մահացողների տարիքի նվազում՝ կորոնավիրուսը «ջահելացել է»։ Սակայն մեր այս հարցին առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն պատասխանել էր. «Տարբերություն չունենք, նույն միտումը շարունակվում է, մահերն առավելապես գրանցում է 70-ից բարձր անձանց շրջանում, հիվանդությունը՝ 49-65 ու 65-ից բարձր տարիքի անձնաց շրջանում: Այս  տարիքային դրսևորումն ունեցել ենք նաև նախորդ ժամանակաշարջանում»։

Իսկ հիմա այսպես՝ ընդհանրապես սկսեցին մահացածների տարիքը չհրապարակել։

Placeholder
Ինչու կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ տվյալներ այլևս չեն հրապարակվում