7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել թշնամու 100 հոգանոց խմբին
Քաղաքական
18:53 30/10/2020
Հայաստան

7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել թշնամու 100 հոգանոց խմբին

Արցախ տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝  7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի մատնել թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խմբին։  

«Ամսի 29-ի ցերեկը մոտ 60-70 հոգանոց դիվերսիոն խմբի կեսը բարձրանում էին էն բարձր դիրքի ուղղությամբ, կեսն էլ  իրանց բացած միջանքի, ուզում էին մտնել մեր դիրք»,- ասում է ժամկետային զինծառայողը՝ հավելելով, որ դիվերսանտները տարբեր ազգության են եղել․

«Տարբեր ազգի մարդիկ են եղել»։

«Մոտ մի 200 հոգանոց խումբ է հարձակումն իրականացրել։ Առաջինը հարձակվել են այս դիրքի ուղղությամբ։ Մոտ 2-3 ժամ տևած մարտից հետո թշնամին հետ է նահանջել»,- նշում է մյուս զինծառայողը։

Placeholder
7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել թշնամու 100 հոգանոց խմբին